Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր 
Հանդտկեին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգեւի Է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2019 թվականի համար մրցանակն ստացել Է ավստրացի գրող եւ դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարեւոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»: 2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու եւ դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին:

Պատճառը դարձել Է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել Է լուսանկարիչ եւ մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայն անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը: Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջեւ Է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը եւ Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am