Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում հին կոյուղագծերը կփոխվեն

Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում հին կոյուղագծերը 
կփոխվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։

Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների տեղադրման և դրա հետ կապված հողային աշխատանքներ։ Նշենք, որ գործող երթևեկության պայմաններում աշխատանքների՝ միանգամից, ամբողջ ծավալով իրականացումն անհնար է, քանի որ ճանապարհը բավականին նեղ է, և այդ պարագայում կփակվի ամբողջ երթևեկելի մասը։ Այս հանգամանքից ելնելով՝ մոտավորապես մեկ շաբաթ հետո, երբ կապի մալուխների խողովակների մեծ մասը տեղադրված կլինի, և փորված խրամուղին կծածկվի, նշված հատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։

Կապալառու կազմակերպության կողմից նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ նշված հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։

Նորոգվելու են նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները. վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտված են, և այժմ իրականացվում է կամուրջների վերականգնումը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրում ներառելու գործընթացը։

Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման վերջնաժամկետը 2020թ. նոյեմբերն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am