Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում

 Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի 
նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերից: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,-նշվում է «Ինստագրամ»-ի էջում:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:

Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am