Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

 Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի մի շարք երկրներում խափանում Է դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում, ինչի մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգտատերերն ավելի հաճախ անսարքությունների են բախվում Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում: Ռուսաստանում խափանումների մասին հայտնում են հիմնականում Մոսկվայի բնակիչները:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծամասնության (57 տոկոսի) խնդիրները կապված են նորությունների ժապավենի, եւս 24 տոկոսինը՝ պատմությունների դիտման հետ, շուրջ 17 տոկոսը չի կարողանում իր հաղորդագրությունները զետեղել սոցիալական ցանցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am