Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը

Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանկյանը նշեց, որ որոշել է սուրճի վաճառքն իրականացնել նաև Հայաստանում:

«Մենք սկսել ենք Gavat սուրճի վաճառքը Միացյալ Նահանգներում անցած տարի, իմ ցանկությունն է ներկայացնել իմ տատիկի սուրճը աշխարհին: Մեր հայկական մշակույթի մասն է մեր սուրճը, և խելացի ձևով փորձում ենք օտարներին մեր մշակույթը ներկայացնել սուրճով»,- ասաց Թանկյանը:

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում: Այն հնարավոր կլինի գնել նաև համացանցի միջոցով:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]