Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի  հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի:

Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am