Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սերբիան հետաքրքրված է ՏՏ ոլորտում ՀՀ-ի հաջողություններով. Նախագահ Վուչիչը պատրաստ է համագործակցել

 Սերբիան հետաքրքրված է ՏՏ ոլորտում ՀՀ-ի հաջողություններով. Նախագահ Վուչիչը 
պատրաստ է համագործակցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան հետաքրքրված է համագործակցել Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը մեծ փորձ ունի այդ ոլորտում, իսկ Սերբիան ցանկանում է ծանոթանալ ու համագործակցել:

«Բարի գալուստ Սերբիա: Հայաստանն ու Սերբիան բարեկամ երկրներ են: Եթե մեր նախանշած ծրագրերը իրականություն դարձնենք, ապա ես վստահ եմ, որ մեր բարեկամությունն էլ ավելի ամուր կլինի: Հայաստանը մեծ ներդրում է կատարում թվայնացման, ինովացիոն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում: Մենք ցանկանում ենք ծանոթանալ այդ աշխատանքներին, համագործակցել և կոչ անել, որ ներդրումներ կատարեն մեր երկրներում, մեր երիտասարդ գիտնականները գնան ու սովորեն Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Ալեքսանդր Վուչիչը՝ հրապարակելով լուսանկարներ ՀՀ նախագահի հետ հանդիպումից, դիմավորումից ու համատեղ ասուլիսից:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում: Սերբիայի պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդր Վուչիչի առանձնազրույցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]