Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ԵԱՏՄ տարածքում տեղափոխելիս դրոշմավորված ոսկերչական արտադրատեսակները ստուգման չեն ենթարկվի

ԵԱՏՄ տարածքում տեղափոխելիս դրոշմավորված ոսկերչական արտադրատեսակները 
ստուգման չեն ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

«Սահմանվում է նաև ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է նաև նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ