Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Փաշինյան

Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ 
տրամաբանությամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում հասնենք այնպիսի լուծումների, որ Լարսը լիարժեք ապահովի բեռների ազատ տեղաշարժն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրված է Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության հիմքում»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am