Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց Ավստրալիայում դեսպանություն բացելու կառավարության առաջնահերթությունը

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց Ավստրալիայում դեսպանություն բացելու 
կառավարության առաջնահերթությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծավալուն բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:

«Այս հարցը մեր օրակարգում որոշ ժամանակ արդեն գտնվում է, և մենք բավական ծավալուն բանակցությունների մեջ ենք: Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, և մենք շարժվում ենք ըստ գերակայությունների: Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկի մեջ է, սակայն, որպեսզի ավելի հստակ արտահայտենք մեր նպատակների ժամանակացույցը, մեզ անհրաժեշտ է ավարտել որոշ բանակցություններ մեր գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք ողջամիտ ծրագիր ունենանք, բացելու համար դեսպանությունը: Մեր նպատակն է՝ որքան հնարավոր է արագ դա անել»,- ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը դեսպանություն բացելու վերաբերյալ ժամկետներ չնշեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am