Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ բնակչությունը 28 տարում նվազել է շուրջ 17%-ով

ՀՀ բնակչությունը 28 տարում նվազել է շուրջ 17%-ով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը 1991թ. մինչ 2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի կենտրոն»-ի կողմից կազմակերպված Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրների թեմայով համաժողովի ընթացքում ասաց Ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և հանրության վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

 «1991թ. մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար, շուրջ 17 տոկոս բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել: Նվազումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել Լոռու մարզում, որտեղ գրեթե 42 տոկոսով է  նվազել բնակչության թվաքանակը, հաջորդը Շիրակի մարզն է, որտեղ շուրջ 30 տոկոս նվազում կա, իսկ Վայոց ձորի մարզում բնակչության թվաքանակը նվազել է մոտ 20 տոկոսով»,- ասաց Կույումջյանը:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 1991-2011թ. Հայաստանի բնակչությունը բնական ճանապարհով հավելաճ է գրանցել շուրջ 400 հազարով, ինչը որոշ չափով մեղմել է նույն ժամանակահատվածում գրանցված 950 հազար արտագաղթը: 2012-2018 թթ. Հայաստանում բնական հավելաճը եղել է 92 հազար, արտագաղթը՝ 150 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am