1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ. քննարկվում է  «Հայփոստ» ու «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանելու հարցը

ԱԺ. քննարկվում է  «Հայփոստ» ու «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները մասնավորեցման 
ցանկից հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,-ներկայացրեց Բաբայանը:

«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ հիմնավորմամբ: Հիմնավորումը, մասնավորապես, հետևյալն է՝ էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից  և ինքնավար  էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից: «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է  նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, որ ներկայում «Հայփոստը» ՀՀ ողջ տարածքում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը: Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]