Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսին է

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսին է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Միլան քաղաքի հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ լավագույնը կոչմանն արժանացավ Արգենտինայի ազգային թիմի հարձակվող և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը Լիոնել Մեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության մեկնարկին «Տարվա լավագույն գոլ»՝ Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ Դանիել Զորին:

«Տարվա լավագույն տղամարդ մարզիչ»-ն ըստ ՖԻՖԱ-ի «Լիվերպուլ»-ի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը:

Երկրպագուների համար նախատեսված մրցանակին արժանացավ Նիկոլա և Սիլվիա Գրեկոնները Պարագվայից:

«Տարվա լավագույն կին դարպասապահ» ճանաչվեց Սարի վան Վենենդալը (Նիդերլանդներ):

ՖԻՖԱ-ի «Արդար խաղի»-ի մրցանակին արժանացավ Մարսելո Բիելսան, ով «Լիդս Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչն է:

Առաջին անգամ կազմվող «Տարվա լավագույն կանանց թիմ»-ում ընդգրկվեցին՝ Սարի վան Վենեդալը, Լուսի Բրոնզեն, Նիլլա Ֆիշերը, Քելեյ Օ՝Հարան, Վենդի Ռենարդը, Ջուլի Էրցը, Ամանդին Հենրին, Ռոզ Լավելը, Մարտան, Ալեք Մորգանը, Մեգան Ռափինոն:

ՖԻՖԱ-ն «Տարվա լավագույն դարպասապահ»-ի մրցանակը տվեց Բրազիլիայի ազգային թիմից և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը:

«Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ»-ը՝ ԱՄՆ թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Ջիլ Էլիսն է:

«Տղամարդկանց տարվա խորհրդանշանակ» ընտրանու կազմում են՝ Ալիսեոն Բեքերը, Մատիաս դե Լիկտը, Սերխիո Ռամոսը, Վիրջիլ վան Դեյկը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը,Ֆրենկի դե Յոնգը, Մբապեն, Լիոնել Մեսին և Էդեն Ազարը:

Եվ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կանանց և տղամարդկանց The Best մրցանակին արժանացան Լիոնել Մեսին և Մեգան Ռափինոն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ