Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ կրթական ծրագրով մեկնել և ուսանել Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայում: Իսկ փոխանակման ծրագրի շրջանակում հայ և շոտլանդացի դասախոսները փոխայցելությունների միջոցով կկարողանան կիսվել փորձով և ձեռք բերել նոր հմտություններ:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ծրագրի իրականացումն ու պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել մշակութային համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am