Քաղաքականություն

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում տնտեսավարողներին 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները պետությանը վերադարձնելու նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետությունը նախատեսում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը վերադարձնել 2835 հարկ վճարողի:Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում խիստ կարևոր էր համարել և հորդորել էր ներկայացնել այդ տնտեսավարողների ցանկը՝ հայտնելով որոշակի մտահոգություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում