Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։

Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին հղած ուղերձում ողջունել է երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը։ Նա իր բարեմաղթանքներ է փոխանցել նախագահ Սարգսյանին, իսկ հայ ժողովրդին մաղթել է առաջընթաց և բարգավաճում։

Միջազգային հեղինակավոր Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահ Վիլյամ Փարկերը նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է․ «Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսություն հաստատելու մեր ջանքերում Հայաստանի դերը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող հնագույն ազգ և ժամանակակից պետություն, շատ կարևոր է։ Ակնկալում ենք ընդլայնել մեր հետագա համագործակցությունը Հայաստանի հետ»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am