Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Green Day-ը թողարկել Է Father Of All նոր երգի հոլովակը

Green Day-ը թողարկել Է Father Of All նոր երգի հոլովակը


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Green Day ամերիկյան փանք-ռոք խումբը You-Tube-ում հրապարակել Է Father Of All նոր սինգլի հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը :
«Մենք ցանկանում Էինք պարային ինչ-որ բան անել, դա համատեղելով խենթության, բնականության եւ ուրախության հետ: Այդ պատմությունը վերաբերում Է մեզ բոլորիս: Հոլովակում ոչ մի պար չի բեմադրվել պարուսույցի կողմից, բացի կարմիր հագուստով գեղեցկուհիների մասնակցությամբ հատվածից: Ուստի պարզապես մոռացեք ամեն ինչի մասին, ճչացեք, պարեք՝ ամբողջությամբ տրվելով այդ փանք-շոուին»,- հոլովակը նկարագրել են Green Day-ի անդամները:
Հոլովակում ներառել են ստուդիայում արված կադրեր, որտեղ խումբը կատարում Է երգը, ինչպես նաեւ արխիվային նյութեր այն մարդկանց մասին, որոնք պարում են տարբեր վայրերում եւ ժամանակաշրջաններում:
Father of All-ը գլխավոր թրեքն Է Green Day-ի նոր համանուն ալբոմից, որի թողարկումն սպասվում Է 2020 թվականի փետրվարի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am