Green Day-ը թողարկել Է Father Of All նոր երգի հոլովակը

Armenpress 15:18, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Green Day ամերիկյան փանք-ռոք խումբը You-Tube-ում հրապարակել Է Father Of All նոր սինգլի հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը : «Մենք ցանկանում Էինք պարային ինչ-որ բան անել, դա համատեղելով խենթության, բնականության եւ ուրախության հետ: Այդ պատմությունը վերաբերում Է մեզ բոլորիս: Հոլովակում ոչ մի պար չի բեմադրվել պարուսույցի կողմից, բացի կարմիր հագուստով գեղեցկուհիների մասնակցությամբ հատվածից: Ուստի պարզապես մոռացեք ամեն ինչի մասին, ճչացեք, պարեք՝ ամբողջությամբ տրվելով այդ փանք-շոուին»,- հոլովակը նկարագրել են Green Day-ի անդամները: Հոլովակում ներառել են ստուդիայում արված կադրեր, որտեղ խումբը կատարում Է երգը, ինչպես նաեւ արխիվային նյութեր այն մարդկանց մասին, որոնք պարում են տարբեր վայրերում եւ ժամանակաշրջաններում: Father of All-ը գլխավոր թրեքն Է Green Day-ի նոր համանուն ալբոմից, որի թողարկումն սպասվում Է 2020 թվականի փետրվարի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am