Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատարին

Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի 
պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարտիրոսյանը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո:

«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է: Շատ կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են, և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շնորհավորեց Էդուարդ Մարտիրոսյանին` պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:    

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am