Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է
20:04, 19 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ՝ Փաշինյանը շրջայց է կատարում հեռուստաընկերությունում, ծանոթանում հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Վարչապետը նաև շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում