Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է

Armenpress 20:04, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ՝ Փաշինյանը շրջայց է կատարում հեռուստաընկերությունում, ծանոթանում հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Վարչապետը  նաև շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am