Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում բացվել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ֆոտոմետրիկ լաբորատորիա

Երևանում բացվել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ֆոտոմետրիկ 
լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱևՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում»  մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական  բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Լաբորատորիայի աշխատակիցներին, գործընկերներին և հյուրերին ուղղված իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ «Էներգասպառող սարքավորումների էներգախնայողական պահանջների վերաբերյալ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարմանը և էներգախնայող որակյալ լուսատու արտադրանքների շուկայահանմանն ու օգտագործմանը խթանող այս լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում և միաժամանակ համոզմունք հայտնել, որ այն հանդիսանում է ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր ձեռքբերում։

«Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի գործողությունների համալիրով իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում ներքին և արտաքին լուսավորության սարքավորումների ու համակարգերի էներգաարդյունավետության և այլ լուսատեխնիկական ցուցանիշների՝ գործող նորմատիվաիրավական դաշտի պահանջներին համապատասխանության գնահատման կարողությունների հզորացմանը և մեխանիզմների հզորացմանն ուղղված միջացառումներ:

Ծրագրի շրջանակներում 2018 թվականին իրականացված ուսումնասիրության և շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքներով լեհական GL Optic ընկերությունից ձեռք է բերվել և Հայաստան  ներմուծվել Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիրը։ Լաբորատոր փորձարկումները համապատասխանում են ԳՕՍՏ Ռ 55702-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Էլեկտրական և լուսային ցուցանիշների չափման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 55703-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Սպեկտրալ և գունային բնութագրերի չափման մեթոդներ» ստանդարտների պահանջներին, ինչպես նաև հիմնված են CIE 13.3-1995 ստանդարտի ընթացակարգերի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am