Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրանիայի Ազգային բանկի նախկին ղեկավարի տունը

Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրանիայի Ազգային բանկի նախկին ղեկավարի տունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը: Սեպտեմբերի 17-ին այդ մասին նա հայտնել Է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գոնտարեւայի խոսքով՝ Գորենիչի ավանում գտնվող տան վրա հրկիզող խառնուրդով շիշ են նետել ցանկապատի վրայով, ինչի հետեւանքով իր տունն իսպառ այրվել Է, այն չի հաջողվել մարել նույնիսկ հրշեջներին: Օգոստոսի վերջին Լոնդոնում, որտեղ այժմ բնակվում Է Գոնտարեւան, հետիոտնային անցումում նրան ավտոմեքենա Է հարվածել: Նա հայտնվել Է հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը պարզում Է՝ դա ինչ-որ մեկի չար դիտավորությունն Է եղել, թե՝ դժբախտ պատահար: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերն անհայտ անձինք բենզին են լցրել եւ հրկիզել նրա հարսի ավտոմոբիլը:

Օգոստոսի 27-ին Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանն Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյին թույլատրել Է Գոնտարեւայի ուժային կալանաբերումը Ազգային բանկի անդամների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման գործով հարցաքննությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am