Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ուկրաինայի ԱԳ նախարարը պատմել Է Դոնբասի կարգավորման «Զելենսկու բանաձեւի» մասին

Ուկրաինայի ԱԳ նախարարը պատմել Է Դոնբասի կարգավորման «Զելենսկու բանաձեւի» մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձեւը» ենթադրում Է տարածաշրջանում խաղաղության հաստատում կես-մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն ICTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենը մենք ունեք կեսից մինչեւ մեկ տարի: Եվ «Զելենսկու բանաձեւն» ավարտվում Է արտահայտությամբ, որ մենք հինգ տարի չունենք բանակցությունները շարունակելու համար: Դա Էլ հենց «Զելենսկու» պայմանական «բանաձեւն Է»,- ընդգծել Է նա:

Նախարարի խոսքով՝ այն ներառում Է այնպիսի կետեր, ինչպիսիք են «մեր բոլոր տղաների եւ աղջիկների» վերադարձը, ինչպես նաեւ «հաղորդագրություններով, ուղերձներով, խորհրդանշաններով մեր ժողովրդին հասնելու» փորձ, որն ապրում Է ինքնահռչակ հանարապետությունների տարածքում: Բացի դրանից, «Զելենսկու բանաձեւը» ենթադրում Է անցում «նոր արմատական գործողությունների», եթե մոտ ժամանակներս չստացվի ավարտել պատերազմը: Պրիստայկոն հավելել Է, որ Կիեւը պատրաստում Է միջոցների փաթեթ, որը կարող Է հեշտացնել Դոնբասի բնակիչների կյանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am