Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

Իտալիայում ուժգին պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երեւում Է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները: Eni-ն անցկացնում Է իր ստուգումները եւ հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում Է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am