Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին. Թեհրան

ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին. Թեհրան


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա»,-Ռաբիի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել Է, որ «միջազգային ասպարեզում Թեհրանի հիմնական ռազմավարությունը (տարածաշրջանի) հարեւանների հետ երկխոսություն հաստատելն Է»:
Սեպտեմբերի 16-ին Անկարայում անցկացվում Է Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակներում բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի միջեւ: Բացի այդ, միջոցառման շրջանակում պլանավորվում Է Պուտինի եւ Ռուհանիի երկկողմ հանդիպումը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am