ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին. Թեհրան

Armenpress 13:18, 16 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:«Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա»,-Ռաբիի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել Է, որ «միջազգային ասպարեզում Թեհրանի հիմնական ռազմավարությունը (տարածաշրջանի) հարեւանների հետ երկխոսություն հաստատելն Է»: Սեպտեմբերի 16-ին Անկարայում անցկացվում Է Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակներում բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի միջեւ: Բացի այդ, միջոցառման շրջանակում պլանավորվում Է Պուտինի եւ Ռուհանիի երկկողմ հանդիպումը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am