Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել Է The Cars խմբի առաջատար Ռիք Օքասեքը. TMZ

Մահացել Է The Cars խմբի առաջատար Ռիք Օքասեքը. TMZ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 76-րդ տարում մահացել Է ամերիկյան The Cars խմբի ֆրոնտմեն Ռիք Օքասեքը: Սեպտեմբերի 15-ին այդ ասին հայտնել Է TMZ պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ երաժշտի կինը, Պաուլինա Պորիզկովան, Օքասեքին գտել Է Նյու Յորքի իրենց տանը: Մահվան պատճառն առայժմ չեն հայտնում:

The Cars-ը «նոր ալիքի» ռոք խումբ Է: Երաժիշտներն առանձնապես հանրաճանաչ Էին 1980-ական թվականներին: Անցյալ տարվա ապրիլին կոլեկտիվը տեղ Է գտել ամերիկյան Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Իրենց կարիերայի ընթացքում երաժիշտները ձայնագրել են յոթ ստուդիական ալբոմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am