Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է Վարչական դատարանը բեռնաթափելու հնարավորություն տվող օրինագիծը (լրացված)

ԱԺ-ն քննարկում է Վարչական դատարանը բեռնաթափելու հնարավորություն տվող 
օրինագիծը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ վարչական ակտը չի կարող բողոքարկվել վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:

Օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Որոշումը վարչական կարգով բողոքարկվում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքը ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ օրենքի նախագծի նպատակն է բեռնաթափել Վարչական դատարանը:

ԼՐԱՑՈՒՄ- Պատգամավորները քննարկման արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունեցին նախագիծը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am