Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենեսուելական ընդդիմությունը «մեռած» Է համարել բանակցային գործընթացը երկրի իշխանությունների հետ

Վենեսուելական ընդդիմությունը «մեռած» Է համարել բանակցային գործընթացը երկրի իշխանությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի Է համարել մեռած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ Է հռչակել:
«Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ քողարկվելով ստահոդ արդարացումներով: 40 օր հետո, որոնք անցել են դրանք շարունակելուց հրաժարվելուց հետո, մենք հավաստում ենք, որ բարբադոսյան գործընթացը մահացել Է»,- ասված Է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:
Վենեսուելայի կառավարության եւ Գուայդոյի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի իշխանություններն օգոստոսին դադարեցրեցին բանակցություններն ի նշան բողոքի Կարակասի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am