Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել  Լիտվայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին  հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ, որ հարաբերությունների հետագա խորացման համար մենք մեծ ներուժ ունենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտները:

Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրել է, որ անելու է հնարավորը՝ նպաստելու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Եվրամիության շրջանակում համագործակցության զարգացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am