Մանկապարտեզի սաներն ԱԱԾ-ում ծանոթացել են ծառայողական շների վարժեցման գործընթացին
16:46, 12 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում