Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար), ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 16 հանրահայտ երաժիշտներ սիմֆոնիկ և կամերային համերգներով կներկայանան դասական երաժշտության սիրահարներին:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր կատարողական վարպետությամբ հանդես կգա մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Ծրագրում` Բեթհովեն, Շուման, Բրամս: Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոն:

Փառատոնի ընթացքում համերգներով կներկայանան նաև դիրիժոր Անդրեյ Բորեյկոն (սեպտեմբերի 27), իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուն (հոկտեմբեր 16), հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթին (հոկտեմբեր 21):

Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 25-ին, կներկայանա դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆը (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ