Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Գյումրիում հայտնաբերվել է 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են  102–րդ ռուսական ռազմաբազայի  23-ամյա զինծառայողի դի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ռուսական 102—րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ