Տնտեսություն

ԱԺ. քննարկվում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ. քննարկվում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում