Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև Վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- նշել է հիմնական զեկուցող, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում