Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։ 

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը: 

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am