Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Զարիֆը ՌԴ-ի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել Է քաղաքական նպատակներով ահաբեկելու փորձ


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել Է անմեղ մարդկանց ահաբեկմամբ անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին նա գրել Է Twitter-ի իր Էջում:

«Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը միտումնավոր ուղղված Է քաղաքացիական անձանց դեմ: Դա անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ Է՝ ահաբեկելով անմեղ մարդկանց»,- հայտարարել Է Զարիֆը: Նա հավելել Է, որ «Վաշինգտոնի մեթոդներն այժմ ներառում են ավազակությունը, կաշառաշորթությունն ու շանտաժը»:

Ավելի վաղ Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում Է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին: «OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան Է պահում»,- գրել Է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ Էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել Է Իրանի նախարարը:

Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն Է»: Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավական անձ, ինչպես նաեւ մի շարք լցանավեր:

«OFAC-ը միջոցներ Է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո եւ որին ֆինանսական աջակցություն Է ցույց տալիս»,- ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ