Սիրիայում առաքելություն իրականացնող հայ բժիշկները օգնել են 4870 մարդու
09:58, 2 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում՝ իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն»,-նշել է վարչապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում