Սպորտ

Դմիտրի Սիչյովը պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Սիչյովը պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը որոշել է վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան և պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական championat.com կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը երևանյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել՝ ևս մեկ տարով այն երկարացնելու հնարավորությամբ:

Կայքը հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ ռուս հարձակվողը «Փյունիկ»-ի կազմում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով:

Դմիտրի Սիչյովը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակ»-ը, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը, ֆրանսիական «Մարսել»-ը: Նա 2002-2010թթ հանդես է եկել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում