Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները

Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված 
տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից բարերարների նվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրերի դիմաց վճարումները կատարվում են ըստ փաստացի աշխատանքի, որի վերահսկողությունը  իրականացնում է Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը: Յուրաքանչյուր բարերար իր ստանձնած ծրագրի վերաբերյալ ստանում է ֆինանսական ամբողջական հաշվետվություն, որի հիման վրա բարերարի կողմից փոխանցվում է անհրաժեշտ գումարը:

Մայր Աթոռը երբեք չի կարող թույլ տալ, որ անբարեխիղճ և անազնիվ կերպով վատնվեն եկեղեցաշինության և տարբեր կրթական ու սոցիալական ծրագրերի համար բարերարների կողմից ազգին ընծայաբերվող միջոցները»,- ասաց նա:

Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց նաև, որ նախընթաց տարիներին և այսօր Մայր Աթոռը իրականացնում է մեծ ծավալի շինարարական աշխատանք՝ արդյունավետ կերպով գործակցելով տասնյակ ընկերությունների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am