Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թրամփը չեղյալ Է հայտարարել այցը Լեհաստան Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով

Թրամփը չեղյալ Է հայտարարել այցը Լեհաստան Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ Է հայտարարել ուղեւորությունը Լեհաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղոդել Է Bloomberg-ը:

Միացյալ Նահանգների ղեկավարը պետք Է այցելեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարելիցին նվիրված միջոցառումներին: Նրա փոխարեն Լեհաստան կմեկնի փոխնախագահ Մայք Փենսը: Թրամփը որոշել Է երկրում մնալ Ֆլորիդայի նահանգին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Օդերեւութաբանների գնահատմամբ՝ փոթորիկն ԱՄՆ-ի արեւելյան ափ կխուժի սեպտեմբերի 2-ին, քամու արագությունը կարող Է գերազացել ժամում 200 կիլոմետրը:

Նախագահը խոստացել Է, որ Լեհաստան կայցելի «մոտ ապագայում», սակայն առայժմ կմնա տանը, որպեսզի համոզվի, որ դաշնային կառավարության բոլոր միջոցները կենտրոնացված են վերահաս փոթորկի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am