Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն և Իրանը հոկտեմբերից անցում կկատարեն արտոնյալ պայմաններով առևտրի իրականացմանը

ԵԱՏՄ-ն և Իրանը հոկտեմբերից անցում  կկատարեն արտոնյալ պայմաններով առևտրի 
իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ ըստ ձեռքբերված համաձայնության արդեն 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը կսկսի գործել։

«ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը առաջնային է ԵՏՀ գործունեության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ՝ բանակցելու մեր իրանցի գործընկերների հետ: Եվ այսօր մեզ համար մեծ օր է, քանի որ մենք ստացել ենք պաշտոնական հաստատում, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի շատ շուտով», - նշել է ԵՏՀ Խորհրդի նախագահը:

Մեհդի Սանային կարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումը վերջնական արդյունքի հասնելու գործում: «Իրանի համար սա նաև շատ կարևոր պայմանագիր է, որը ես վստահ եմ, որ մեծ օգուտներ կբերի մեր ժողովրդին և մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներին: Բանակցությունները հեշտ չէին, բայց այժմ դրանք հաջողությամբ ավարտվել են: Համաձայնագիրը ստորագրվում և վավերացվում է: Արդյունքն ակնհայտ է», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը, այդ թվում` համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Բացի այդ, գործարար երկխոսության աշխատանքի ձևաչափով սկսվել է նաև մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացման շուրջ երկխոսությունը, որի արդյունքում նույնպես նախատեսվում է կնքել համաձայնագիր:

Մեհդի Սանային առաջարկել է Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որպեսզի իրանցի ձեռնարկատերերին ներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու առավելությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]