Հասարակական

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թ. հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի ենթարկված Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոստոսի 29-ի նիստի օրակարգում:

Վթարի հետևանքով զոհվել էր ՀՀ երեք քաղաքացի զոհվել են, հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր:

Արթուր Միրիջանյան /17.12.1978թ, վարորդ/ - 7830 լարի,

Միհրան Միրիջանյան /20.11.2005/ - 8557,92 լարի,

Ռաֆայել Մաթևոսյան /31.12.2006/ - 450 լարի:

Ընդհանուր պարտքը՝ 16837,92 լարի, կամ մոտ 6000 ԱՄՆ դոլար:

«Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը:

Որոշմամբ հատկացված գումարը տրամադրվելու է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացած պարտքերը փոխհատուցելու նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում