Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը Մերկելի հրավերով կայցելի Գերմանիա

Թրամփը Մերկելի հրավերով կայցելի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Է օգոստոսի 26-ին՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում Է Բիարիցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կգանք այնտեղ»,-ասել Է Թրամփը Մերկելի հետ հանդիպումից առաջ: Նա ընդգծել Է, որ դա իր համար «մեծ պատիվ Է»: «Մենք կգանք այնտեղ եւ, հնարավոր Է, շուտով»,-հավելել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
Այն հարցին, թե նա կարող Է արդյոք Գերմանիա այցելել մոտ օրերս Լեհաստան կատարելիք այցից առաջ, Թրամփը պատասխանել Է. «Դա չափազանց վաղ Է»: «Բայց մենք Գերմանիայում կլինենք շատ շուտով»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am