Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

The Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա

The Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) Մարսի մակերեւույթի վրա գտնվող ժայռաբեկորը կոչել Է The Rolling Stones ամերիկյան ռոք-խմբի պատվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard-ը:

Հայտարարությունն արել Է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում խմբի համերգից առաջ:

Երգերի ընդմիջմանը Միք Ջագերը ժամանակ Է գտել ասելու. «NASA-ն մեզ տվեց այն, ինչի մասին մենք միշտ երազում Էինք՝ մեր «ռոքը» (rock անգլերենից թարգմանած նշանակում Է ժայռ) Մարսի վրա: Ես չեմ կարողանում դրան հավատալ»:

«Տասնամյակներ շարունակ The Rolling Stones-ի երաժշտությունը հսկայական ազդեցություն Է ունեցել Երկրի վրա: Այժմ խմբի մասին կիմանան Մարսի վրա»,-գրել են NASA-ի կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ