Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հեռավոր Արեւելքում մեկ օրում ավելի քան 212,5 հազար հեկտար անտառ Է այրվել

Հեռավոր Արեւելքում մեկ օրում ավելի քան 212,5 հազար հեկտար անտառ Է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում ավելի քան 212,5 հազար հեկտար անտառ Է այրվել Հեռավոր Արեւելքում, մարվել Է 18 հրդեհ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի (ՀԴՕ) անտառային տնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը: «Օգոստոսի 23-ի (Մոսկվայի ժամանակով 01:00) դրությամբ կրակը մեկ օրում անցել Է 212 հազար 520 հեկտար տարածություն:

Այդ ժամի դրությամբ ՀԴՕ-ում մնում Է 91 անտառային հրդեհ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը ՀԴՕ-ում (նախորդ օրերի հաշվառմամբ) գրանցվել Է բռնկման 109 օջախ՝ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա)՝ 65, Անդրբայկալյան երկրամասում՝ 27, Բուրյաթիայի Հանրապետությունում՝ 7, Չուկոտկայի ինքնավար օկրուգում՝ 4, Կամչատկայի երկրամասում՝ 3, Մագադանի մարզում՝ 2, Ամուրի մարզում՝ 1, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am