Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 33 մլն դրամ

Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 
33 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին է հատկացվելու  33 միլիոն 680 հազար դրամ, որը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է 16 միլիոն 200 հազար դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և 17 միլիոն 480 հազար դրամ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ասաց, որ գումարները տրամադրվում են Արցախում 2019 թվականին սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

«Պետք է նշեմ, որ երկու կազմակերպությունները Հայաստանում լայն փորձ ունեն թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, թե խորհրդարանական ընտրությունների ոլորտում»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և անձամբ ինքը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքներ ստեղծի, որպեսզի ապահովվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]