Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օգտատերերը կկարողանան վերահսկել Facebook-ում իրենց մասին տվյալների ստացումն այլ կայքերից

Օգտատերերը կկարողանան վերահսկել Facebook-ում իրենց մասին տվյալների ստացումն այլ կայքերից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի վարչությունը մտադիր Է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իենց մասին ինչ տեղեկատվություն Է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաեւ հեռացնել այդ տվյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հայտարարության մեջ, որն օգոստոսի 20-ին հրաարակվել Է Facebook-ի պաշտոնական բլոգում:

Սոցցանցի աշխատակիցները մտադիր են դիտման համար բացել բաժին, որտեղ կբերվի հավելվածների եւ կայքերի ցանկը, որոնք տվյալներ են հավաքում օգտատերերի մասին եւ դրանք հաղորդում Facebook-ին: Հիշյալ տվյալները սոցցանցում կիրառում են գովազդային հայտարարությունների՝ տիրոջ համար առավել համապատասխան գրանցումների ընտրության համար: Օգտատերերը կկարողանան ոչ միայն աչքի անցկացնել իրենց վերաբերող տեղեկությունները, որոնք ստացվել են Facebook-ում, այլեւ սոցցանցից հեռացնել այդ տեղեկավությունը կամ արգելափակել դրա հետագա ստացումը:

Սոցցանցի վարչությունում նշել են, որ գործառույթը մատչելի կդառնա նախ Իռլանդիայի, Հարավային Կորեայի եւ Իսպանիայի բնակիչների համար: Ինչով Է պայմանավորված այս ընտրությունը, չի ճշտվում: «Հետագա ամիսների» ընթացքում գործառույթը կտրամադրեն նաեւ այլ երկրների օգտատերերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am