Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

Հրազդանում կառուցվելու է  1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըԾաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հանրապետությունում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում։ Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Հրազդան ՋԷԿ-ին և Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Մարզի Հրազդան և Մարմարիկ գետերի վրա այսօր գործում են 17 ՀԷԿ-եր»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում արտադրության ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականի՝ 74,9 միլիարդ դրամի։

Պետրոսյանը նշեց, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դարձել է գրավիչ, հատկապես Կոտայքի մարզում առկա արևային բարձր ներուժի և համապատասխան հողատարածությունների առկայությունը առավել նպաստավոր են մարզում նմանատիպ կայաններ կառուցելու համար։

«2018 թվականին Հրազդան համայնքում կառուցվել է 430 ԿՎտ արևային էլեկտրակայանը, իսկ 2019 թվականին նախատեսվում է կառուցել Հրազդան երկու նոր համայնքում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ»,- եզրափակեց Պետրոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am